Պատգամավորն առաջարկում է ոստիկանության արտաբյուջեից, կարմիր գծերից ստացված գումարները ուղղել զինծառայողների աջակցմանը

Էդմոն Մարուքյանն իր ելույթը սկսեց հետևյալ լուրի հրապարակումով. «Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է ատոմակայանից 783 մլն դրամ հափշտակելու գործով դատավճիռտ և դատարանը ընկերության գլխավոր տնօրենին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 5 տարի 9 ամիս ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, առաջին ատյանի դատարանը սակայն որոշել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով, նույն բանը մյուս բոլոր ամբաստանյալների համար: Քանի որ Հայաստանում դատարաններն «անկախ» են ու մենք չեն կարող միջամտել քննությանը, սա ուղղակի տեղեկատվություն է՝ հասկանալու, թե մեր երկրում ինչ գործողություններ են իրականացվում երեք իշխանության ճյուղերը»,- նշեց նա:

Այնուհետև անցավ 1000 դրամ պետական վճարների օրենքի նախագծին, պատգամավորը գտնում է, որ վերոնշյալ դատավճիռը կապ ունի դրա հետ: Ըստ պատգամավորի համակարգային փոփոխություն տեղի չի ունենում երկրում, ուղղակի մարդիկ են փոխվում:

Պատգամավորն առաջարկում է այդ ոստիկանության արտաբյուջեից, կարմիր գծերից ստացված գումարներն ուղղել հիմնադրամին ու առկա խնդիրը լուծել: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ այդ գումարները օգտագործելուց հետո հարկավոր է երկու տարի հանրությունն իրազեկվի հիմնադրամի գործունեության վերաբերյալ, այնուհետև նոր պրոգրեսիվ կարգով պարտադիր վճարներ գանձվեն՝ ով շատ է ստանում, կմուծի շատ, իսկ նվազ աշխատավարձ ունեցողները՝ քիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել