Չինովնիկները 400 հազար դոլարանոց ավտոներից իջնում են, լրագրողների առաջ ասում՝ մեր պետության միջոցները սուղ են. պատգամավոր

Ես կողմ եմ քվեարկելու նախագծին: Պատերազմական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների աջակցության համար պարտադիր վճարների սահմանման նախագծի մասին կարծիք հայտնելով՝ այսօր խորհրդարանում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող նախագիծ է:

«Շատերը սակայն արդարացիորեն նկատում են, ասում են՝ իշխանավորները, ոչ այնքան անհայտ գեներալները քիչ թալանեին, այո ճիշտ են ասում, և մենք հիմա նաև այս պատճառով պետք է վճարեին այս հազար դրամները, որովհետև որպես պետություն, որպես քաղաքացիներ չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որը կլինի էֆեկտիվ, սա մի յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա արդյունավետ պետություն և իշխանություն ունենալու գործում մեր կրած խայտառակ պարտությունների համար»,- նշեց պատգամավորը:

Նա նաև շեշտեց, որ հայկական բանակում այսօր կա սոցիալական լուրջ խնդիր. «Ամենապրիմիտիվ սոցիալական խնդիր, երեխաների ուսման վարձը վճարելը և այլն: Էլ չեմ ասում բնակարանային խնդիրները»,- ընդգծեց նա:

Ըստ պատգամավորների՝ միլիոնների անարդյունավետ ծախսեր են իրականացվել այս տարիներին. «Խոսում են ապրիլյան պատերազմի մասին, մինչև հիմա ասում են՝ բա ի՞նչ եղավ, բա ոնց եղավ: Ժամանակն է ասել՝ ինչ եղավ, ոնց եղավ: ՀՀ-ն և կառավարությունը վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի ռազմավարական զարգացման պլանը թերակատարել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով, չի տվել փողն ուղղակի: Ասել են փող չկա ու Դիլիջանում սաուննա են սարքել 40 մլն դոլարանոց, սարի գլխին դաչա են սարքել 60 մլն դոլարանոց, էս ա ապրիլյան պատերազմը, այն ինչ-որ պետք է լիներ խորքային պատերազմի միջոց, ինժեներական միջոց և այլն, ինչ-որ պետք է լիներ որակով սապոգ և զենք, բոլորը տարել են լցվել ինչ-որ տեղ ու մեր չինովնիկները 400 հազար դոլարանոց ավտոներից իջնում են, լրագրողների առաջ ասում՝ մեր պետության միջոցները սուղ են, դե սուղ են, առաջինը ձեզ համար պետք է սուղ լինեն»,- շեշտեց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել