Ռուսաստանում ձերբակալվել է տնտեսական զարգացման նախարար Ալեկսեյ Ուլյուկաևը: Այս մասին հաղորդում են ռուսական աղբյուրները՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեին: Նշվում է, որ պաշտոնյան 2 պահանջել է 2 մլն դոլարի կաշառք, որպեսզի գերատեսչությունը դրական եզրակացության տա «Роснефть»-ին, ինչն էլ հնարավարություն կբացի, որ «Роснефть»-ն իրականացնի «Башнефть» ընկերության պետական մասնաբաժնի բաժնետոմսերի 50 տոկոսի գնումը:
Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ սա նախադեպ է, քանի որ մինչ այս Ռուսաստանում երբեք չի ձերբակալվել գործող նախարար:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախաքննության մասին իմացել է:
Իրավաբան.net