Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի ղեկավարի պաշտոնը վերջերս ստանձնած Հարություն Հարությունյանը ծնվել է հուլիսի 2-ին, 1963 թվականին։
Կրթություն
- 1981-85 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի մշակութային-լուսավորական բաժինը։
- 1986-91 թթ. սովորել և ավարտել է Սվերդլովսկի մանկավարժական ինստիտուտը՝ հեռակա ուսուցմամբ։
Աշխատանքային գործունեություն
- 1981 թ. – աշխատել է Երևանի կաբելի գործարանում՝ որպես բանվոր։
- 1981-1983 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում:
- 1986 թ. – Գեղագիտական դաստիրակության հանրապետական կենտրոնի ուսուցիչ։
- 1986-1991 թթ. – Երևանի կայազորի սպայի տան կուլտմասսայական բաժնի հրահանգիչ։
- 1998 թ. – Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալ։
- 2004-2010 թթ. – Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն։
- 2010-2011 թթ. – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։
- 2011 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]:
- 2013 թվականից – «Անդին» գրական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
Պարգևներ
ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2006)։
Գրքեր
- 2008 թ. «Թաց առավոտ» բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածու
- 2013 թ. «Վերջին ջահելությունը» պատմվածքների ժողովածու
Ֆիլմեր
- 2014 թ. «Շքամուտք» գեղարվեստական կինոնկարի համասցենարիստ
Հասարակական գործունեություն
- 1992 թ-1995 թ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության «ՀՄԸՄ» Հայաստանի վարչության ատենապետ
- 1995 թ-1998 թ. Հայաստանի ազգային սկաուտական շարժման «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» կենտրոնական վարչության ատենապետ
- 1998 թ.-2006 թ.Համաշխարհային Սկաուտական Շարժման Եվրասիա տարածաշրջանի նախագահ
- 2003 թ-2011 թ. Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Հ.Մ.Ը.Մ. Կենտրոնական Վարչության անդամ
- 1998 թ.- Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ
Իրավաբան․net