Որքա՞ն աշխատավարձ են ստանում Վերահսկիչ պալատի նախագահն ու խորհրդի անդամները

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը Իշխան Զաքարյանն է, նա ունի մեկ տեղակալ: ՀՀ Վերահսկիչ պալատում գործում է նաև խորհուրդ՝ 5 անդամներով:

new-piktochart_172_1bb928ad6c3807939b2014d81a43fe656c0310c4

Իշխան Զաքարյանը 2013թ. նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի կողմից վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ:

Պարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում ենք, որ 2015թ. վերջում նա ունեցել է 4 մլն դրամ, 33 հազար 500 եվրո և 9000 դոլար:

new-piktochart_172_1bb928ad6c3807939b2014d81a43fe656c0310c4

2011թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է նշանակվել Սեյրան Ավագյանը, նա նշանակված է վեց տարով: Պարոն Ավագյանը 2015թ. վերջում ունեցել է 7 մլն դրամ ու 40 հազար դոլար:

new-piktochart_172_1bb928ad6c3807939b2014d81a43fe656c0310c4

Ընդամենը երկու օրից պալատի խորհրդի անդամի պաշտոնից պետք է ազատվի Սոնա Ղարիբյանը: Նա 2015 թվականի փետրվարից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է` մինչև 2016 թ. նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով: Տիկին Ղարիբյանը նախորդ տարվա վերջում ունեցել է 1,2 մլն դրամ դրամական միջոցներ, իսկ եկամուտները բացի աշխատավարձից կուտակվում են նաև տարբեր փոխառությունների հաշվին:

8995

new-piktochart_172_1bb928ad6c3807939b2014d81a43fe656c0310c4

2015 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ՎՊ խորհրդի անդամ 6 տարի ժամկետով նշանակվել է Դավիթ Չիբուխչյանը:

new-piktochart_172_1bb928ad6c3807939b2014d81a43fe656c0310c4

Ինչպես երևում է Պարոն Չիբուխչյանի հայտարարագրից նա 2015թ.-ին տարբեր փոխարժեքներով դրամական միջոցներ է ունեցել, եկամուտներ եղել են նաև փոխառություններից:

new-piktochart_172_1bb928ad6c3807939b2014d81a43fe656c0310c4

Պալատի հնաբնակներից է Գագիկ Ոսկանյանը, նա 2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է: 2014թ. նոյեմբերից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:  Նրա դրամական միջոցները 2015թ. վերջում կազմել են 1 մլն դրամ ու 5000 եվրո:

new-piktochart_172_1bb928ad6c3807939b2014d81a43fe656c0310c4

Գագիկ Մկրտումյանը նույնպես երկար տարիներ աշխատում է այս ոլորտում: 2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է: 2012թ. նոյեմբերից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով: 2015թ. տարվա վերջում նա ունեցել է 10 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել