Իրազեկում զինապարտ քաղաքացիների անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զինապարտ քաղաքացիների անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու դեպքում զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ պահանջվում է մինչև անձի 35 տարին լրանալը:

Անհրաժեշտ է իմանալ նաև հետեվյալը՝

Այն դեպքում, երբ անձը առողջական խնդիրների պատճառով ունի տարկետում և վերազննման նշանակման օրը մինչև 27 տարին լրանալն է, վավերականության նշումը կատարվում է տարկետման ժամկետով:

Այն դեպքում, երբ հերթական վերազննում անցնելու օրը 27 տարեկանից բարձր է, վավերականության նշում կատարվում է անձի ցանկությամբ, առանց սահմանափակման՝ մինչև 5 տարի ժամկետով:

Այն դեպքում, երբ վերը նշված գործողության համար դիմում է 27 տարին լրացած անձը, ով չի անցել մինչև 27 տարին լրանալը նշանակված վերազննումը, վավերականության նշում չի կատարվում: Առաջարկվում է դիմել զինվորական կոմիսարիատ, իր վրա դրված պարտականությունը կատարելու համար:

Իսկ եթե անձը պահեստազորի սպա է և հերթական վերազննման նշանակման օրը նշանակված է նրա մինչև 35 տարին լրանալը, վավերակնության նշումը կատարվում է նշված ժամկետով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել