Այսօր ՔԿ-ից հաղորդել էին, որ հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ, այս մասով ԲԿ-ից հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Մամուլում հայտնված վերջին հրապարակումը առ այն, որ Շենգավիթ ԲԿ-ում նորածին է մահացել ապատեղեկատվություն է, որը բոլորովին չի համապատասխանում իրականությանը:
Շենգավիթ ԲԿ-ում բոլոր այցելուներն առողջ են, որևէ դեպք չի գրանցվել:
Հույս ունենք, որ նշվածը լրագրողի կողմից զուտ վրիպակ է, որը պայմանավորված է տարածքային անվանականնմանությամբ: Հորդորում ենք լարտվամիջոցներին անհապաղ վերախմբագրել վերնագիրը, տպագրել համարժեքհերքում և պարզաբանում: Հակառակ պարագայում` խնդիրը կսկսի մտնել օրինական պարզաբանումների ոլորտ»:
Իրավաբան.net