2016 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանի նոր որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով` հետևյալ կազմով՝
Վ. Մարտիրոսյան – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Պետրոսյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Վ. Պողոսյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան – ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Մ. Ղազարյան – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն
Ա. Պողոսյան – ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Ա. Ղևոնդյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող
Իրավաբան.net