Այսօր 14 ժամ ջուր չի լինի Երևանի մի քանի շրջաններում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ զանգվածի` ամբողջությամբ, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31, Դավթաշեն 2-րդ զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր 1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի եւ Հայաստանի Օլիմպիական ավանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել