Նախորդ շաբաթ Սամվել Ավետիքյանը նշանակվեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Կրթություն
- 1974-1984 թթ. – Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոց
- 1984-1991 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի կազմակերպում և նորմավորում ֆակուլտետ, ինժեներ-տնտեսագետ
Աշխատանքային գործունեություն
- 1985-1987թթ. ծառայություն Խորհրդային բանակում
- 1991-1993թթ. ՀՀ Սպանդարյանի հարկային տեսչության հարկային տեսուչ:
- 1993-1995թթ. ՀՀ հարկային պետական տեսչության օպերատիվ վարչության Սպանդարյանի, այնուհետև Շենգավիթի բաժնի օպերլիազոր:
- 1997-2001թթ. ՀՀ ՀՏ օպերատիվ վարչության ավագ օպերլիազոր, Սպանդարյանի հարկային տեսչության պետի տեղակալ:
- 2001-2007թթ. ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի պետ:
- 2007-2008թթ ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ:
- 2008-2011թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Խոշոր հարկ վճարողնորի հարկային տեսչության պետ, Սպանդարյանի հարկային տեսչության պետ,
- 2011-2012թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ:
- 2012-2014թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետի տեղակալ:
- 2014-2016թթ. ՀՀ ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ:
- 15.04.2016թ-25.10.2016թ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ:
- 25.10.2016թ.-ից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
Ունի Հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում:
2012 և 2014 թվականներին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամաններով պարգևատրվել է շնորհակալագրերով:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի: