Նույն տանը երկու տղամարդ են մահացել. պարզվում են պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նոր-Խարբերդի երկու բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2016թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ Նոր-Խարբերդի տներից մեկում հայտանբերվել է երկու տղամարդու դի:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել քննչական-օպերատիվ խումբը, դատաբժիշկ-փորձագետը։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել տուժածների ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ նրանք բնակվել են նշված տանը, իսկ մահվան պատճառը հանդիսանում է ծխահարվելը։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, հրդեհատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, բացատրություններ են վերցվել մահացած տղամարդանց ազգականներից:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել