Առողջապահական իրավունքը համարվում է մարդու իրավունքների և արժանապատիվ կյանքի հիմնաքարային բաղադրիչներից մեկը. Արփինե Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Մարդու իրավունքները  և առողջապահությունը» խորագրով  միջազգային համաժողովին, որի նպատակն է իրավաբանների, բժիշկների, առողջապահության և առողջապահական իրավունքի ոլորտի ապագա մասնագետների, ոլորտում գործող համապատասխան կառույցների ներկայացուցիչների համատեղ ջանքերով վեր հանել ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև մեխանիզմներ մշակել օրենսդրության զարգացման և մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ԱՆ-ից:

Ըստ աղբյուրի՝ համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարի խոսքով՝ առողջապահական իրավունքը մարդու գերակա իրավունքներից է և առողջության մասին խոսելիս դժվար է գտնել որևէ մեկին Հայաստանում և աշխարհում, ով չգիտակցի առողջապահական իրավունքի կենտրոնական դերը մարդու կյանքում: «Պատահական չէ, որ այս իրավունքը համարվում է մարդու իրավունքների և արժանապատիվ կյանքի հիմնաքարային բաղադրիչներից մեկը: Պատահական չէ, որ կան իրավունքներ, հանուն որոնց պետությունները միավորում են իրենց ջանքերը: Եվ միջազգային  իրավական փաստաթղթում դրանց ամրագրումը և շարունակական արտացոլումը վկայում է այն մասին, որ այս իրավունքը կենտրոնական տեղ է զբաղեցնում»,-ասել է Ա.Հովհաննիսյանը:

img_9168 img_9167 img_9160

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել