Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է հրաժարական տալու մասին՝ հայտարարելով նաև, թե շարունակելու է պայքարել Ուկրաիանայի բարգավաճման համար և մտադիր չէ վերադառնալ Վրաստան. գրում է Gazeta.ru-ն:
«Ես չեմ հոգնի: Հույս չունենան, թե կազատվեն ինձանից: Ես զինվոր եմ, որն առաջ է գնում` որքան կարող է և որքան պետք է»,- ասել է Միխեիլ Սահակաշվիլին: