Տպարանի քանդման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ վարչական վարույթ է հարուցվել Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող ընկերության նկատմամբ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից  Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող <<Ղարիբյան Շին>> ՍՊԸ-ի կողմից ս/թ հոկտեբերի 27-ին իրականացված պայթեցման աշատանքներից առաջացած շինարարական աղբը <<Դավաս>> ՍՊ ընկերության միջոցով տեղափոխման և Նուբարաշենի քաղաքային աղբավայրին կից տարածքի չնախատեսված վայրում տեղադրման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել