Մեզ կին առաջնորդ է պետք. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աշխարհի ամենազարգացած երկրներից Գերմանիան և Մեծ Բրիտանիան ղեկավարում են կանայք՝ Անժելա Մերկելն ու Թերեզա Մեյը:

Ամենայն հավանականությամբ առաջիկա 4 տարիներին աշխարհի ամենազարգացած ու հզոր պետությունը նույնպես կղեկավարի կինը՝ Հիլարի Քլինթոնը:

Մեր ժողովուրդը պետք է լուրջ հետևություններ անի այս ամենից:

Եթե իսկապես ցանկանում ենք զարգանալ, պոկվել թաղված տեղից ու դառնալ զարգացած ու բարեկեցիկ երկիր, մեզ կին առաջնորդ է պետք…
Որքան էլ, որ ազգի հայացքը պատմական այս խառնակ օրերին սևեռված է նոր վարչապետի ուղղությամբ, պետք է համակերպվել այն մտքի հետ, որ քանի դեռ պետության ղեկը չի ստանձնել կինը, մեծ առաջընթացի մասին խոսելը կմնա լոկ հեռավոր ու անիրական երազանք: Փրկե’ք, Հայաստանը, կանա’յք:)
»,- նշել է փաստաբանը:

Իրավաան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել