Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը այս ամիս վարչապետ Կարեն Կարապետյանի նոր որոշմամբ նշանակվեց՝ գործադիրի ղեկավարի օգնականի պաշտոնին:
Այս որոշումից հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը երկար թափուր չմնաց: ՍԴ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այս պաշտոնին նշանակվել է Վլադիմիր Վարդանյանը: