Ի՞նչ դրամական միջոցների է տիրապետում դատավոր Իշխան Բարսեղյանը

Վերջերս ԱԱԾ-ի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը պաշտոնավարման է անցել դեռևս 1999թ-ից:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում դատավորը 2011 թ.-ին որպես դրամական միջոց է հայտարարագրել 8,000,000 դրամ: Որպես տարեկան աշխատավարձ՝ 7,598,264 դրամ:

Իշխան Բարսեղյանի հայտարարագրում չկան անշարժ կամ շարժական գույքի, դրամական այլ միջոցների, արժեթղթերի կամ փոխառությունների մասին նշումներ:

Նշենք նաև, որ նրա կնոջ՝ Արուսյակ Գրիգորյանի 2011 թ-ի հայտարարագրում ևս նշված էր միայն տարեկան աշխատավարձը, որը կազմում էր 715,000 դրամ:

2012 թ.-ին Բարսեղյանը տիրապետել է 8,000,000 դրամ դրամական միջոցների: Որպես տարեկան աշխատավարձ հայտարարագրել է 7,868,447 դրամ: Նրա կինը՝ 715,000 դրամ:

2013 թ.-ին տարեկան աշխատավարձը կազմել է 6,343,089 դրամ, իսկ որպես գույքը օտարելուց ստացված եկամուտ՝ 1,000,000 դրամ: Կինը՝ Արուսյակ Գրիգորյան հայտարարագրել է 914,603 դրամ տարեկան աշխատավարձ:

2014 թ.-ին մի փոքր նվազել են Իշխան Բարսեղյանի դրամական միջոցները՝ 8 միլիոնից դառնալով 6,400,000 դրամ: Սակայն մոտ 1 միլիոն դրամով բարձրացել է նրա աշխատավարձը՝ դառնալով 8,767,299 դրամ, կնոջ տարեկան աշխատավարձը՝ 924,605 դրամ:

2015 թ.-ին տարեկան աշխատավարձը ևս մեկ միլիոնով բարձրացել է: Այն կազմել է 9,805,823 դրամ, իսկ կնոջինը՝ 1,124,000 դրամ:

image1-copy

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել