Ազգային ժողովն այսօրվա նիստին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծին կողմ քվեարկեցին 99 պատգամավորներ:
Նշենք, որ հիմնական զեկուցողը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, իր ելույթում ներկայացնելով փոփոխություններն, ասել է.
«Օրինագծերով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքացիների կողմից այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում ոստիկանությանը հայտնելու պարտականությունը և այն չկատարելու համար պատասխանատվություն նախատեսող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2 հոդվածը, որով սահմանվում է 50.000 ՀՀ դրամ տուգանք»:
Փոխոստիկանապետը նաև ընդգծել է, որ հիշյալ դրույթը գործնականում կիրառելի չէ: