Այսօր և առաջիկա օրերին ջրանջատումներ են սպասվում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշեն թաղամասի, Նուբարաշենի խճուղու, Գաջեգործների 1, 2, 3, 4, Նոր Արեշի 7, 9, 11, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 48, 50 փողոցների, Նոր Արեշի 20 փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկ փողոցի 10-40 համարների ջրամատակարարումը:

«Երևան Ջուր»-ը տեղեկացնում է նաև  իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Հր.Քոչար, Սունդուկյան, Ա.Ավետիսյան, Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Օրբելի փողոցների, Կիևյան փող.՝ իր նրբանցքներով, Բաղրամյան պող. 30-ից 66, Փափազյան փող. 1-ից 13, Վաղարշյան փող. 1-ից 16, Գյուլբենկյան փող. 1-ից 25, Բարբյուսի փող. 63, 65, 67 շենքերի և անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել