Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքն ընդունվեց

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Նախագծին կողմ են քվերակել 99, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նշենք, որ երեկ ԱԺ-ում նախագծի հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, ով նաև օրինագծի համահեղինակն է, իր ելույթում առանձնացրեց Քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածը, որը սահմանում է վարձակալի պահանջով վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը:

«Նախագծով նախատեսվում է առաջարկել կարգավորում, համաձայն որի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ կարելի է լուծել այն դեպքում, եթե վարձակալը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամ անընդմեջ խախտել է այդ պայմանագրի պայմանը՝ վճարման մասով և պարբերաբար չի մուծել վարձավճարը: Այս դեպքում վարձատուին պայմանագրի վաղաժամկետ լուծարման իրավունք պետք է տալ»,-նշեց պատգամավոր Մկրտչյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել