Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր խորհրդարանում տեղեկացրեց, որ ներկայումս բանակցություններ է ընթանում ավիաընկերության հետ, որը ամենայն հավանականությամբ մուտք կգործի շուկա:
Սերգեյ Ավետիսյանը թեև չմանրամասնեց, թե ով ավիաընկերության մասին է խոսքը, սակայն հավելեց, որ առաջիկայում այդ մասին կիմանա հանրությունը:
Ըստ ավիացիայի գլխավոր վարչության պետի՝ նոր ավիաընկերության կբերի նաև փոփոխություն շուկայում. «Առաջիկայում արդեն կլսենք այդ մասին: Բանակցություններ են ընթանում այդ ավիաընկերության հետ, որը ըստ ամենայնի մուտք կգործի շուկա և գնային շոշափելի տարբերություն կտա, իհարկե»,- նշեց պարոն Ավետիսյանը:
Իրավաբան.net