Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող ՀՀ կառավարության կողմից որպես հարակից զեկուցող հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ով իր ելույթում հայտնեց, թե որոնք են դրանց հիմնական նպատակները:
«Մարդուն պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից և չդարձնել անտուն: Այսինքն, ինչ պարտավորություն էլ որ նա խախտի, առնվազն պետք է հնարավորություն ունենա չմնալ փողոցում: Չպիտի անձն իր «մեղքերի» համար պատասխան տա իր բնակվելու իրավունքի հաշվին:
Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ միակ բնակարանը ի ապահովությունն իր պարտավորությունների՝ գրավադրել է: Այսինքն անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը: Կամ էլ անձն ունի պարտավորություն՝ վճարելու ալիմենտ, կամ հատուցելու կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության համար վճարման համար վնասը», ելույթում նշեց փոխնախարարը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Արթուր Հովհաննիսյանի՝ պարզաբանելու թե արդյոք միտքն այն է, որ վերջնական չզրկվի իր օդևանից, այլ ինչ-որ կերպ կարողանա մեղմվի այդ վիճակը: «Կառավարությունը պետք է զուգահեռ ստուգի՝ որ տարածաշրջանում, որ գոտիներում տարբեր անշարժ գույքերն ինչ արժենմ ինչպես է արվելու այդ պրոցեսը, ո՞վ է անելու այդ գնահատումը»,-հարցը շարունակեց ԱԺ պատգամավորը:
Ի պատասխան Մելքումյանի հարցերին Հովհաննիսյանը ասաց. «Այո, մեր նախագիծն ունի սոցիալական բնույթ, և հիմնական գաղափարը հետևյալն է, եթե գալիս է մի իրավիճակ, երբ անձը չի կարողանում կատարել իր պարտականությունը, չունի այլ գույք և հարց է դրվում, որ նրա միակ անշաչժ գույքը, որտեղ որ նա բնակվում է, պետք է վաճառվի, ապա վաճառքից հետո գոնե, եթե այդ գույքը ավելի էժան է քան կառավարության կողմից սահմանված գնից, ապա այդ գույքն ընդհանրապես չի վաճառվում և մնում է պարտապանին, իսկ եթե գույքը ավելի թանկ է քան կառավարության կողմից սահմանված որոշմամբ, ապա գումարի տարբերությունը վերադարձվում է անձին և հնարավորություն է տրվում այդ գումարը տնօրինել բնակարան ձեռք բերելու կամ ինչ-որ կերպ իր բնակարանային պահանջները բավարարելու համար, իսկ ավել գումարը՝ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար»:
ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց բարձրացրեց, թե ինչու մենք օրենքի մեջ չենք նշում, որ կառավարությունը օրինակ այս օրենքի որոշումը ընդունելու է՝ ենթադրենք մեկ կամ երկու ամսվա ընթացքում: Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա անպայման կընդունվի՝ ի գիտություն:
«Հնարավոր է մեզ լսողները թյուրիմացության մեջ լինեն՝ կարծելով, որ եթե դա միակ բնակարանն է, ապա չի բռնագանձվելու, ասացեք, թե որ դեպքում բռնագանձում չի լինի», հարցը հստակեցրեց Ջհանգիրյանը:
Թե որ դեպքում օրենքը չի տարածվում, Հովհաննիսյանը նշեց. «Եթե անձն ինչ-որ պարտականություն ունի, որը չի կատարել և այն գրավի առարկա չի, անձը պարտավորություն ունի հանցագործության վնասի հատուցում տալ, անձը պարտականություն ունի հատուցելու մեկ այլ անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի համար, այս դեպքերում բռնագանձումը չի արվելու է և օրենքը չի տարածվում նրանց վրա, իսկ մնացած բոլոր մյուս դեպքերում՝ կբռնագանձվի»: