Փաստաբան, հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ս․ Չիչոյանի, այսօր՝ 24․10․2016, բավարարել է վերաքննիչ բողոքս՝ ԱԱԾ քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ 266 հոդվածի 3-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 267․1 հոդվածով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) մեղադրվող պաշտպանյալիս անհապաղ ազատ արձակման որոշում կայացրել»։