Հյուսիսային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է հեռահար դիպուկահար հրացան

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց: Հյուսիսային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի հեռահար դիպուկահար հրացան (37 կրակոց): Հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից։

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել