Զանգվածային լրատվության միջոցներից մեկը «տեղեկություն» է տարածել ոստիկանության ծառայողի և «օրենքով գողի» իբր ինչ-ինչ առնչությունների մասին: Այս մասին նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես ոստիկանությունից հաղորդում են.
«Այս կարգի «տեղեկացվածների» համար արդեն որերորդ անգամ ստիպված ենք կրկնել, որ ոստիկանության ծառայողները «օրենքով գողերի» և ընդհանրապես քրեական «հեղինակությունների» հետ առնչվում են բացառապես օրենքով վերապահված գործառույթների ու գործողությունների շրջանակում:
Սա տարրական իրավական գիտելիք է, որին կարելի է հասու լինել, եթե «տեղեկություն» պատրաստելիս բարի լինեն գործակցել պատկան ու պատասխանատու կառույցների հետ»: