Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում հանդես եկավ եզրափակիչ ելույթով: Կարեն Կարապետյանը խոսելով Բարգավաճ Հայաստան խմբակցության հայտարարության մասին, հետաքրքիր սխալ արեց. «Բարգավաճ Հանրապետական կուսակցությանը մեր գործընկերներն ասացին…»,- վարչապետը չհասցրեց ավարտել խոսքը, քանի որ Ազգային ժողովի պատգամավորներից շատերը սկսեցին ծիծաղել:
Կարեն Կարապետյանը, զգալով, որ սխալվել է, ասաց. «Ներեղություն, ներեղություն, հաստատ դիտավորյալ չէր, ասաց վարչապետ և շտկեց իրեն՝ «Բարգավաճ կուսակցությանը» և հավելեց. «Ես իրոք չհասկացա, թե Բարգավաճ կուսակցությունը ինչու է որոշել չքվեարկել»:
Իրավաբան.net