ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարության առնչությամբ.
«ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք ացկացվել են մի քանի չափաբաժիններով և փուլերով մասնակցել են տասնյակ ընկերություններ: Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ 1 կգ 1 կարգի ալյուրի համար: Նշված ընկերությունների մեջ եղել են նաև ընկերություններ Արցախից: Պարոն Բադասյանի ներկայացրած “Սիփան” ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ): Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերությունը, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել:
Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաև Արցախյան 5 այլ ընկերություններ: Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով»: