Դուք ո՞ր պահից եք պայքարելու կոռուպցիայի դեմ. պատգամավորը հարցն ուղղեց Վարչապետին

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը այսօր ԱԺ-ում Վարչապետին ուղղեց իր հարցը.

«Համաձայն եմ, որ կոռուպցիայի հետ պետք է լուրջ պայքարել և ձեր ծրագրում կար կոռուպցիայի հետ կապված հարց: Դուք ո՞ր պահից եք պայքարելու կոռուպցիայի դեմ: Այս պահից, ձեր ղեկավարելո՞ւց, թե անդրադառնալու եք կոռուպցիոն դրսևորումներին նաև ձեզանից առաջ եղած»:

Ի պատասխան հարցին, Կարեն Կարապետյանը ասաց.-«Կոռուպցիայի դեմ պայքարում մենք նշել ենք հիմնականը պետք է մենք այն օղակները, այն ոչ թափանցիկ վիճակները, որոնք որ կան կառավարման համակարգում վերացնենք, որպեսզի կոռուպցիայի տեղը չթողնենք: Ոնց ենք մենք պայքարելու բոլոր այն գործիքակազմով, որը կամայական պետություն ունի, որևիցե բան հորինելու ոչ ցանկություն կա, ոչ էլ անհրաժեշտությունը: Հետ վերադառնալու ենք թե չէ՝ իրավապահների խնդիրն է, եթե մենք մի օր կարողանանք այդ ամենը կանոնավորացնենք և հետագայում դրան չանդրադառնանք՝ արդեն օգուտ է»,-եզրափակեց Վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել