Ինչո՞ւ հարկատուների հաշվին ռազմավարական նախագծերի կենտրոն ստեղծել, եթե կան ուժեղ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Կան կազմակերպություններ, որոնք նպաստել են՝ հակակոռուպցիոն խորհրդի համար պատրաստելու ամբողջ համակարգային փոփոխության մոտեցումը, ծրագիրն էլ տրամադրել են: Այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա անհասկանալի է համարում այն, որ ունենալով նման ներուժ ՔՀԿ սեկտորում՝ կառավարությունը ցանկանում է ռազմավարական նախագծերի ու նախաձեռնությունների կենտրոն ստեղծել, ընդ որում՝ այդ կենտրոնը ֆինանսավորվելու է հարկատուների հաշվին:

Վարչապետը պարզաբանեց, որ իրենք նկատի ունեն բարեփոխումներ իրականացման մարմնի ստեղծում՝ հասկանալու համար, թե երկիրն ուր է գնալու:

Հիշեցնենք, որ պատգամավորի մատնանշած հակակոռուպցիոն խորհրդի համար առանցքային նախագծեր է մշակել Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ), այդ նախագծերի հիման վրա է պատրաստվել կառավարության ծրագրի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը:

Օրինակ՝ այս բաժնի հիմնական շեշտադրումը դրվել է «ապօրինի հարստացման» քրեականացման ներդրման խնդրի վրա: Այս ինստիտուտի ներդրման պայքարին սկիզբ է դրել հենց ԻՀԱ-ի ջանքերով, այն կառավարության ծրագիր է մտել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի քննարկված նախագծով, որը ներկայացրել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Բացի այդ, կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում ընդգրկված մյուս կետերից հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը նույնպես ԻՀԱ-ի առաջարկներից է բխում, ինչպես նաև շահերի բախման հայտարարգրման ինստիտուտի ներդրմանն և ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Կարդացեք նաև՝ Գործադիրի ծրագրում պետք է հստակ արտացոլվի հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը. Կարեն Զադոյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել