«Մի քանի մենաշնորհի տերեր այսօր Ազգային ժողովում նստած են: Ասում եք՝ փորձում ենք պայքարել ստվերի, մենաշնորհի, կոռուպցիայի դեմ, թվում է, թե դա անորսալի Ջոնն է, որ չեք կարողանում գտնել ու պայքարել: Պարոն վարչապետ ի՞նչ եք մինչ այս արել»,- դիմելով գործադիրի ղեկավարին՝ հարց տվեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Վարչապետը պատասխանեց. «Ի՞նչ ենք անելու կամ արել կառավարման համակարգը փոփոխելու համար: Մենք հանձնարարել ենք բոլոր գերատեսչություններին նոր կառուցվածք ներկայացնել՝ վերանայելով այն գործառույթները, որոնք կիսատ-պռատ են աշխատում, հստակ հանձնարարական կա կրճատելու ՊՈԱԿ-ները, գնումների կառույցները, կենտրոնացնելու ԾԻԳ-երը, ես այնտեղ սպասում եմ լուրջ փոփոխությունների ու կրճատումների»:
Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում՝ վարչապետն ասաց. «Կոռուպցյաի դեմ պայքարում, ազգանուններ չենք գրել, սակայն մենք չենք խոսել ոչ ստանդարտ եղանակով: Կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է, մենք այնտեղ ֆիքսել ենք, ոնց ենք դրա դեմ պայքարելու, կանենք, թե չենք անի, դուք կտեսնեք»:
Իրավաբան.net