Պաշտոնանկություններ ոստիկանությունում

Սյունքի մարզում կադրային փոփոխություններ են արվում Ոստիկանության համակարգում: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել Կապան քաղաքի ոստիկանապետ Արա Դավթյանը: Նրա փոխարեն Կապանի նոր ոստիկանապետ նշանակվել է գնդապետ Արթուր Շմավոնյանը:

Մեղրիում նույնպես փոփոխություններ են եղել, ըստ որի Մեղրիի ոստիկանապետ Վարդան Ծատրյանի փոխարեն նշանակվել է գնդապետ Կարեն Թադևոսյանը:

Նշենք նաև, որ Սյունիքի մարզի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է նաև Վախթանգ Ավագյանը: Նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանը:

Ծնվել է 1961 թ. ապրիլի 7-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում:
1985 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը:
1978-1993 թթ. աշխատել է Խծաբերդ գյուղի կոլտնտեսությունում, Հրազդանի մեքենաշինական գործարանում և Հրազդանի «Վան» խանութում:
05.02.1993 – 01.09.1993 թթ.` Երևան քաղաքի Խորհրդային ՆԳ բաժնի տեղամասային տեսուչ,
01.09.1993-19.01.1996 թթ.` Երևան քաղաքի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
19.01.1996-22.01.1996 թթ.` Երևան քաղաքի Խորհրդային շրջանի ՆԳ բաժնի Ջրվեժի ՔՄ բաժանմունքի պետի տեղակալ,
22.01.1996-30.10.2003 թթ.` Արմավիրի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
30.10.2003-08.04.2008 թթ.` Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ,
08.04.2008-02.06.2012 թթ.` Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանության պետի 02.06.2012 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնին:
ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. օգոստոսի 8-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. հոկտեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ:
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի հրամանագրերով`
2002 թ.`«Արիության մեդալ»,
2013 թ.` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ:
2014 թ.՝ «Մարտական զորակցության» մեդալ՝ ՀՀ ոստիկանության պետի կողմից:
Բազմիցս պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության պետի, ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել