Կառավարության այսօրվա նիստին որոշվեց Գագիկ Հայրապետյանին նշանակել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար։ Մեկ այլ որոշմամբ՝ Սամվել Մուրադյանը նշանակվեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար։
Վարչապետը շնորհավորեց աշխատակազմերի նորանշանակ ղեկավարներին և նրանց մաղթեց բեղումնավոր աշխատանք: