Վարորդներից մեկը դեպքի վայրից դիմել է փախուստի. մյուսը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 18-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել 1977 թ. ծնված Արտակ Ի.-ի վարած «Նիսսան Տիանա» և 1955 թ. ծնված Մովսես Ա.-ի վարած «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ռենո Լոգան»-ը բախվել է ճանապարհի աջ մասում գտնվող կիսակառույց շինության պատին, իսկ Արտակ Ի.-ն «Նիսսան Տիանա»-ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Մովսես Ա.-ն մարմնական վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 23.30-ի սահմաններում Արտակ Ի.-ն իր տանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ «Նիսսան Տիանա»-ն տեղափոխվել է բաժնի տուգանային հրապարակ:
Կատարվում է հետաքննություն:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել