Աշոտ Ահարոնյանը՝ պաշտոնական հաղորդագրությունների մասին

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:

«Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քաղաքացուց կաշառք պահանջելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, և տեղեկատվությունը հենց այդպես էլ վերնագրված է՝ «Ըստ հաղորդման», այսինքն՝ ըստ քաղաքացու հաղորդման: Սակայն որոշ լրատվամիջոցներ, կարծում եմ՝ ոչ միտումնավոր, վերնագրերում անտեսում են այդ «ըստ հաղորդման»-ը, ինչի հետևանքով առաջ է գալիս անմեղության կանխավարկածի խախտում: Ի դեպ, քաղաքացու «Բաց նամակ»-ը սեպտեմբերի 9-ին հրապարակվել էր «Հետք» րատվական կայքում, ինչից հետո ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել, և հոկտեմբերի 7-ին ծառայողականքննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ: Գործընկերներիս խորհուրդ եմ տալիս ըստ կամեցողության չխմբագրել գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրությունները և դրանով կանխակալ հանրային կարծիք չձևավորել»: image

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել