ՀՀ վարչապետի խորհրդական՝ Ալեքսանդր Խաչատուրյանն իր պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 3-ին:
Նորանշանակ խորհրդականն իր հայտարարագրում անշարժ և շարժական գույք չի նշել:
Խաչատուրայնի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 3,200,000 դրամ և 5,300 ԱՄՆ դոլար:
Բացի այդ նա տիրապետում է նաև 200.000 դրամ արժողության բաժնետոմսի:
Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրը խորհրդականը որպես աշխատավարձ ընդհանուր հաշվով նշել է 7.717.271 դրամ, որպես շահաբաժին՝ 3,900,000 ՀՀ դրամ:
Հայտարարագրում Ալեքսանդր Խաչատուրյանի կինն է Սոնա Բաղդասարյանը: