Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ քվեարկությամբ ներկայացնել:

Վարման կարգով հայտարարություններով հանդես եկան մի քանի պատգամավորներ: ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կարևորում են ձեռք բերված համաձայնությունը կառավարության հետ, սակայն ներկայումս տեսնում են՝ միտում. «Այդ համագործակցությունը միտումնավոր կերպով դադարեցնելու միտում ենք տեսնում: Կառավարության ներկայացուցիչը խուսափում է մեկ բառ՝ սուտ բառը ավելացնել: ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ քվեարկում է կողմ, որովհետև մենք տեսնում ենք միտում ուղղակի տապալելու, մեզ խոստացել են քննարկումներ իրականացնել, եթե չտեսնենք առաջընթաց երկրորդ ընթերցմամբ դեմ ենք քվեարկելու»,- ասաց նա:

ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իրանք ոչ թե դեմ են ընդհանուր փաթեթին, այլ մի շարք դրույթներին. «Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսում նաև անզգույշ կերպով հանձնաժողովին դիմելու համար, եթե քաղաքացին բավարար փաստեր չի ունեցել ստուգելու, այսինքն՝ մենք սուտ մատնության նորմը կիրառում ենք նաև այս պարագայում, ինչն անընդունելի է»,- նշեց նա:

Այդուհանդերձ նախագիծն ընդունվեց՝ 104 կող, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել