ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

Ազգային ժողովն այսօր ընդունեց կառավարության կողմից ներկայացրած մի շարք նախագծեր:

Կառավարության կողմից ներկայացված գույքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն այսօր Ազգային ժողովն ընդունեց առաջին ընթերցմամբ: Այս փաթեթին կողմ քվեարկեցին 103 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը, ձեռնպահ էին երկուսը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված փաթեթն այսօր ԱԺ-ն ընդունեց 100 կողմ, 5 դեմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Բացի այդ, ամբողջությամբ ընդունվեց նաև «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը, որին կողմ քվեարկեցին 103 պատգամավորներ, դեմ՝ 3-ը:

Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Այս նախագիծը վերաբերում է ֆինանսական բուրգերին:

Երկրորդ ընթերցմամբ ու ամբողջապես ընդունվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, կողմ էր 86 պատգամավոր, դեմ երկուսը, ձեռնպահ 17-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել