Խիտ մառախուղ՝ Ապարանի տարածաշրջանում և Լանջիկի հատվածում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սարավանի, Զանգերի, Գորիսի, ինչպես նաև Սպիտակի լեռնանցքներում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, տեղում է ձյունախառն անձրև: Այս մասին հաղորդում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ Ապարանի տարածաշրջանում և Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է: Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել