Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի կենսագրությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի առաջին տեղակալ: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Աշխատանքային գործունեություն

2016 թ. հոկտեմբերի 17-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ,
2013-2016թթ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ
2013թ ՀՀ փաստաբանների պալատի անդամ,փաստաբան,
2011-2013թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը,
2010-2011թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնը,
2008-2010թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետի պաշտոնը,
2006-2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնում

2003-2006թթ.աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության իրավական բարեփոխումների բաժնում՝ որպես առաջատար մասնագետ,
2002-2003թթ. -աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչությունում՝ որպես առաջատար իրավախորհրդատու,

2000-2002թթ. -աշխատել է «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ որպես առաջատար իրավախորհրդատու,
1999-2000 -աշխատել է «Արթաղ» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու,

Կրթություն

1997-2001թթ.;ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ՝ ուսանող

Այլ տեղեկությունները

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել