ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ` հոկտեմբերի 16-ը դարձել է Մամուլի աշխատակիցների օր, որը հետագայում վերանվանվել է Հայ մամուլի օր:
1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել հայկական առաջին պարբերականը` «Ազդարարը», որով եւ սկսվում է հայ տպագիր մամուլի պատմությունը: