Վահան Մարտիրոսյանը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են ավտոբուսի վթարին և Վերին Լարսի ճանապարհին առչվող հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 14-ին ընդունեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին։

Ցավ հայտնելով հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայիում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ՝ ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծեց, որ ՌԴ համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, իրականացվում է անհրաժեշտ ամեն ինչ՝ վթարից տուժած ուղևորներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Շնորհակալություն հայտնելով օգնության և զորակցության համար՝ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում վթարված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղավոխելու ուղղությամբ։

Նշվեց նաև, որ տեղում  աշխատանքները կանոնակարգելու համար վթարի վայր են մեկնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալները։

Մ. Սոկոլովն ընդգծեց, որ տեղի ունեցածը լուրջ ահազանգ է և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն միջպետական ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումների ակտիվացման, Վերին Լարսի ճանապարհին առաջ եկող խնդիրների դեպքում՝ այլընտրանքային երթուղիների հնարավորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել