Նախկինում դատված և դատվածությունը դեռ չմարված Արման Ղազարյանին նոր մեղադրանք է առաջադրվել:
Ըստ մեղադրական եզրակացության, նա 2016 թվականի ապրիլի 06-ին Կիևյան կամրջի վրա մեքենայով անցնելիս նկատել է իրեն անծանոթ անձի, իջել է ավտոմեքենայից, մոտեցել նրան, նրա կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով, նստեցրել է ավտոմեքենան, փակել դռները և բացահայտ առևանգել:
Ղազարյանը նրան տեղափոխել է դեպի Շահումյանի գերեզմաններ կոչվող վայր: Սակայն ժամանումը բարեհաջող չի եղել, քանի որ ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով առևանգվածը ստացել է մարմնական վնասվածքներ:
Բացի այս ամենը, ամբաստանյալը, ձեռք է բերել և իր մոտ պահել զգալի չափի հաշիշ տեսակի թմրամիջոց:
Ամբաստանյանլի համար որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատական գործը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ընդդատության կարգով տեղափոխվել է Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան և քննվում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Դատական գործին կից տեղափոխվել են նաև իրեղեն ապացույց համարվող թմրամիջոցը և կաթոցիչը, Դավիդով ծխախոտի տուփը, մեղադրյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 2 բջջային հեռախոսները: