Արագությունը «40 կմ/ժ»-ով սահմանափակող նշանի գործը. ի՞նչ որոշեց վերաքննիչ ատյանը

2015 թվականի հուլիսին փաստաբան Ռուզաննա Ազրոյանը տուգանվել է ք.Երևան, Եղվարդի խճուղում արագությունը գերազանցելու համար, ըստ ՃՈ-ի որոշման՝ նա երթևեկել է 57կմ/ժ, իսկ թույլատրելի արագությունը՝ 40կմ/ժ է:

Ըստ հայցվորի՝ բնակավայրերում մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ բնակավայրերից դուրս՝ 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ: Նա նշել է, որ իր մեքենան հանդիսանում է մարդատար ավտոմեքենա, ուստի մեքենան վարելիս` թույլատրելի արագությունը բնակավայրերում 60կմ/ժ է:

Ըստ հայցի՝ Երևան քաղաքը բնակավայր է, իսկ Եղվարդի խճուղիում չկան «Բնակելի գոտի» կամ «Բնակելի գոտու վերջ» նշաններ, ուստի այնտեղ թույլատրելի արագությունը 60կմ/ժ է:

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի վճռել է Ռուզաննա Ազրոյանի հայցը բավարարել և անվավեր ճանաչել Երևանի Եղվարդի խճուղում («Արմենիա» հեռուստաընկերության վարչական շենքին հարող ճանապարհահատվածում) տեղադրված թիվ 3.24 ճանապարհային նշանը (վարչական ակտը), և որպես հետևանք` վերացնել նշված վարչական ակտի կիրառմամբ Ռուզաննա Ազրոյանի նկատմամբ ընդունված տուգանքը:

ՃՈ-ն բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը, հոկտեմբերի 13-ին Վերաքննիչ ատյանը կայացրել է իր որոշումը՝ գտնելով, որ Վարչական դատարանի վճիռն անհիմն է ու դատարանը գործը քննել է՝ անտեսելով մի շարք ապացույցներ:

Փաստաբանը պատրաստվում է ներկայացնել Վճռաբեկ բողոք, սակայն երրորդ ատյանից հույսեր չունի և դիմելու է նաև Սահմանադրական դատարան:

Վերաքննիչ դատարանի որոշմանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Պատրաստեց Գևորգ Թոսունյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել