Ռուսաստանի Բեսլան քաղաքի մոտակայքում ողբերգական վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով՝ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտելը և տրանսպորտային միջոցների շահագործումը»: Գործի քննության շրջանակներում մոտ տասնյակ փորձաքննություններ են կատարվելու, մասնավորապես՝ նշանակվել է ավտոտեխնիկական համալիր փորձաքննություն՝ վթարի պատճառները հստակեցնելու նպատակով:
Նշենք, որ ավելի վաղ Lenta.ru-ն գրել էր, որ վթարի հավանական պատճառն այն է, որ վարորդը քնել է ղեկին:
Նշենք, որ վթարի հետևանքով հինգ մարդ մահացել է, կա 27 վիրավոր: