ԼՂՀ փոխոստիկանապետի ծնողները ՌԴ Բեսլան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի տուժողների թվում են. այս մասին փոխանցում է TASS գործակալությունը:
Նրա մայրը այժմ գտնվում է Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում, նա ոչ ծանր վնասվածքներ է ստացել: Իսկ հայրը Բելանի մշակույթի տանը ժամանակավոր հատկացված կացարանում է:
Տուժողների ազգանուններից և անուններից ենթադրվում է, որ խոսքը ԼՂՀ ոստիկանապետ Գագիկ Ղահրամանյանի ծնողների մասին է:
Այս պահին որոշվում է ժամանակավոր երկրորդ կացարան ստեղծելու հարցը:
Նշվում է նաև, որ 5 զոհերը ՀՀ քաղաքացիներ են: Ավտոբուսում Ռուսաստանի չորս քաղաքացի է եղել, չորսն էլ եղել են երեխաներ՝ մարզիկներ Ռոստովի շրջանից: