Կառավարությունը այսօր որոշեց գործադիրի աշխատակազմին աշխատակազմին ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 400 հազ. եվրոյին համարժեք դրամ:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նապարար Դավիթ Հարությունյանը: Այս գումարը տրամադրվելու է՝ որպես համաֆինանսավորում՝ Միջազգային կազմակերպությունների և օտարեկրյա պետությունների կողմից հատկացվող ֆինանսական օժանդակության շրջանակներում Հայաստանում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը Միացյալ Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի կողմից համակարգելու նպատակով ՀՀ կողմից ծրագրի իրագործման ծախսերը համաֆինանսավորելու նպատակով: