«ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ փաստաբան» եզրույթը կարող է հանգեցնել տեղեկատվություն ստանալու խոչընդոտների. փաստաբան

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով /Կ-1097-11.10.2016-ՊԻ-010/0/ նախատեսվում է Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ ՛՛1. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկատվության, ինչպես նաեւ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների սահմանափակ մատչելիությամբ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արփինե Եղիկյանը, հավելելով.

«6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար կարող են տրամադրվել … Հայաստանի Հանրապետությունում ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ փաստաբաններին, .., որոնց կողմից այդ տեղեկությունների հրապարակման կամ դրանց գաղտնիության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:՛՛

Ու քանի որ ՀՀ-ում չկան ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ու ՉԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ փաստաբաններ, այլ կան փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր ունեցող անձինք, ՛՛ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ փաստաբան՛՛ եզրույթը կարող է հանգեցնել տեղեկատվություն ստանալու խոչընդոտների, ինչպես մինչև 2013թ. համապատասխան փոփոխությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել