Հայտնաբերվել է 179.000 դրամով դրամապանակ գողացած անձը

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Շրջանային փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին:

Պարզվել է, որ նա թիվ 67 երթուղու ավտոբուսում 1949 թ. ծնված Սեդա Ս.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 179.000 դրամ:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել