Հոկտեմբերի 10-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները ոստիկանության Մալաթիայի բաժին զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 22.30-ին Երևանի Աթենքի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի քաղաքացու, որը բարձրանալով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա՝ կոտրել է դիմապակին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները նշված վայրից բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Է.-ին:
Ժամը 23.50-ին ավտոմեքենայի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: