ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի նորանշանակ օգնական Արամ Վարդևանյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու պահին իր գույքի ու եկամուտների հայտարարագիրը:
Ըստ փաստաթղթի Վարդևանյանն ունի SUZUKI GRAND VITARA 2.0 մակնիշի ավտոմենքենա: Որպես անշարծ գույք ոչինչ նշված չէ:
Երիտասարդ օգնականը տիրապետում է 3.800.000 դրամի և 10.000 ԱՄՆ դոլարի դրամական միջոցների:
Այլ արժեթղթեր, փոխառություններ կամ ուրիշ թանկարժեք գույք հայտարարագրում նույնպես նշված չէ:
Հունվարի մեկից մինչև պաշտոնի ստանձման օրը՝ սեպտեմբերի 29-ը, Վարդևանյանը ստացված եկամուտից որպես աշխատավարձ հայտարարագրել է ընդհանուր 3.734.597 դրամ, որպես հետ ստացած փոխառություն՝ 295,000 դրամ, և որպես նվիրատվություն 10,000 ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ Արամ Վարդևանյանի կինն է հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը, ում անուննն էլ նշված էր որպես նրան փոխկապակցված անձ:
Լուսանկարը՝ Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից